ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՖԻՖԱ-ն Բլատերին ու Պլատինիին 8 տարով հեռացրեց ֆուտբոլից

ՖԻՖԱ-ն Բլատերին ու Պլատինիին 8 տարով հեռացրեց ֆուտբոլից
22.12.2015 | 01:38

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 8 տարով ֆուտբոլից հեռացրեց կազմակերպության նախագահ Զեպ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, նրանց արգելվել է անգամ մուտք գործել մարզադաշտ:
Երկու պաշտոնյաների լիազորությունները կասեցվել էին այս տարվա հոկտեմբերից, մինչ ընթանում էր Պլատինիի հաշվին ՖԻՖԱ-ի կողմից 2 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 2 միլիոն 20 հազար դոլար) փոխանցելու առնչությամբ հետաքննությունը: Գումարի փոխանցումը հավանության էր արժանացրել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Ֆուտբոլային ամենամեծ կառույցը մոտ չորս տասնամյակ ղեկավարած Բլատերը մամլո ասուլիսում հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովն իրավունք չուներ իրեն ազատել նախագահի պաշտոնից և ինքը բողոքարկելու է որոշումը ՖԻՖԱ-ի վերաքննիչ հանձնաժողովում, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում:
Էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, թե ապացույցներ չկան, որ գումարի փոխանցումը կաշառք է, սակայն այդ գործարքում թափանցիկության և շահերի բախման հետ կապված խնդիրներ կան: ՖԻՖԱ-ն Պլատինիի հաշվին գումարը փոխանցել է 2011-ին, երբ Բլատերը ցանկանում էր վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Եթե ապացուցվի, որ գումարը փոխանցվել է որպես կաշառք, երկու պաշտոնյաները կարող են ցմահ հեռացվել ֆուտբոլից:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ