Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թուրքիայում բախումները շարունակվում են

Թուրքիայում բախումները շարունակվում են
24.12.2015 | 11:20

Թուրքիայի Ջիզրե քաղաքում արդեն 10 օր պարետային ժամ է հայտարարված, չնայած դրան՝ բախումները չեն դադարում: Այսօր հաղորդվել է 4 զոհի մասին: Իսկ երեկ հաղորդվել էր 5 զոհի մասին: Դիերը փողոցներում են, չի հաջողվում տեղափոխել: Իբրև աջակցություն Ջիզրեի բնակիչների՝ բողոքի ակցիաներ են եղել Վանում, Բինգյոլում:

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ