Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Սիրիայում ռազմական հեղաշրջում անելու ԱՄՆ-ի փորձերն անհաջողության են մատնվել

Սիրիայում ռազմական հեղաշրջում անելու ԱՄՆ-ի փորձերն անհաջողության են մատնվել
25.12.2015 | 09:11

ԱՄՆ-ի վարչակազմը, որը վերջին մի քանի տարիներին ձգտում է իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, կապեր է փնտրել սիրիական ռեժիմի ներկայացուցիչների շրջանում, որոնց միջոցով ցանկացել է ռազմական հեղաշրջում իրականացնել: Սակայն ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, գրում է The Wall Street Journal-ը։ ԱՄՆ-ը ճգնաժամի սկզբնական փուլում փորձել է «ճաքեր» գտնել սիրիական իշխանության մեջ, որոնց առկայությունը կօգներ հաջողության հասնել ռազմական հեղաշրջման հարցում: Սակայն այդ ուղղությամբ բավարար հնարավորություններ չեն եղել:
2011-ին, երբ Սիրիայի ղեկավարությունը սկսեց ճնշել ցույցերը, ամերիկյան հետախուզությունն ուշադրություն դարձրեց ալավի սպաների վրա: Վաշինգտոնում հույս են ունեցել, որ զինվորականները կարող էին օժանդակել իշխանափոխությանը: Մարդկանց, որոնց հետ 2011-ին ամերիկացիները կապ էին հաստատել, առաջարկվել են տարբեր «խթաններ», որ հրաժարվեն Ասադին աջակցելուց: Սակայն իշխանությունը համախմբվածություն է ցուցաբերել, և հակառակորդներին ճնշելը շարունակվել է: Օգոստոսին արդեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասադին հրապարակավ կոչ է արել հեռանալ։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ