«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 տեղով

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 տեղով
07.01.2016 | 18:07

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների հունվարի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 2 տեղով և այժմ 121-րդն է, տեղեկացնում է Armsport.am-ը: ԱԱ-2018-ում մեր թիմի առաջիկա մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռումինիա` 16, Լեհաստան` 35, Դանիա` 42, Մոնտենեգրո` 85, Ղազախստան` 132: Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Բելգիայի ընտրանին, հաջորդում են Արգենտինան ու Իսպանիան:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ