Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Մեկնարկում է ձմեռային զորակոչը
08.01.2016 | 14:33

Հայաստանում հունվարի 8-ին մեկնարկում է 2016թ. ձմեռային զորակոչը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Այսօր մեկնարկում է 2016թ. ձմեռային զորակոչը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ