ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ռոնալդուն չի վաճառվում

Ռոնալդուն չի վաճառվում
09.01.2016 | 11:21

Կրիշտիանու Ռոնալդուն չի վաճառվում, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Ռոնալդուն մեր թիմի սիրտն ու հոգին է: Քանի դեռ ես այստեղ եմ, նա չի հեռանա թիմից: Ես չեմ ցանկանում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից որևէ մեկը հեռանա: Ես չեմ նախատեսում նաև նոր խաղացողներ ձեռք բերել: Ես ունեմ լավ թիմ և կաշխատեմ նրան հետ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ