ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վրաստանը «Գազպրոմից» գազի փոխարեն փող է ուզում

Վրաստանը «Գազպրոմից» գազի փոխարեն փող է ուզում
12.01.2016 | 11:47

Թբիլիսին ցանկանում է փոխել «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունները և իր տարածքով Հայաստանին ռուսական գազի տարանցման համար ստանալ փող, ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը՝ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն. «Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»։ Կալաձեն «մառազմ» է որակել վրացական ընդդիմության կասկածները, թե Վրաստանը զիջումների է գնում «Գազպրոմի» հետ բանակցություններում: Կալաձեն ընդգծել է, որ Վրաստանն ու «Գազպրոմը» տարանցիկ պայմանագիրը թարմացնում են ամեն տարի, այս անգամ Վրաստանը ցանկանում է տարանցման ծավալի 10 տոկոսի փոխարեն ստանալ փող։ Նրա խոսքերով՝ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա, նա խոստացել է նոր համաձայնագրի կնքման մասին իրազեկել հասարակությանը։

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ