«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Լիոնել Մեսին՝ Ոսկե գնդակի 5-ակի մրցանակակիր

Լիոնել Մեսին՝ Ոսկե գնդակի 5-ակի մրցանակակիր
12.01.2016 | 11:58

Ցյուրիխում ավարտվել է «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: Նա 5-րդ անգամ է նվաճում «Ոսկե գնդակը»: Արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել նաև 2009, 2010, 2011, 2012 թվականներին: Լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներ են եղել նաև Նեյմարը («Բարսելոն», Բրազիլիա) և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիա):

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ