Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանը դպրոց է ռմբակոծել Սիրիայում

Ռուսաստանը դպրոց է ռմբակոծել Սիրիայում
12.01.2016 | 21:43

Ռուսաստանի օդուժը Սիրիայի Հալեպի նահանգի Անջարա քաղաքում դպրոց է ռմբակոծել, առնվազն 12 երեխա է զոհվել: France Presse-ը հայտնում է, ահազանգ են հնչեցրել սիրիացի իրավապաշտպանները: «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» խումբը հայտնել է երեք ուսուցիչների զոհվելու մասին, կա նաև առնվազն 20 վիրավոր՝ բոլորը երեխաներ և ուսուցիչներ: Սիրիայի հակամարտության հինգ տարիներին զոհերի թիվը գերազանցել է 260 000-ը:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ