ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իրանի դեմ պատժամիջոցները արդեն կարող են հանվել

Իրանի դեմ պատժամիջոցները արդեն կարող են հանվել
17.01.2016 | 12:17

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ հունվարի 16-ին, չեղյալ կհայտարարվեն Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները: «Այսօր լավ օր է Իրանի ժողովրդի համար, և պատժամիջոցներն այսօր կհանվեն»,- Ավստրիայի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է Զարիֆը:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել են Վիեննայում։ Մոգերինին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, որ հանդիպումը նվիրված է եղել Գործարկման օրվան (Implementation Day), երբ ԱԷՄԳ-ը պետք է հաստատի Իրանի ու վեցյակի համաձայնագրի պայմանների կատարումը։ Նույն օրն Իրանից կհանվեն ՄԱԿ-ի ԱԽ բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը։ Վիեննայում ակնկալում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը։

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ