ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները
17.01.2016 | 16:38

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:
Հայտարարությունը հնչել է հունվարի 16-ի ուշ երեկոյան՝ Վիեննայում:
Քերին և Մոգերինին ելույթ են ունեցել, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հանդես է եկել անցած տարվա հուլիսին Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցով: Ամանոն հաստատել է, որ Թեհրանի գործողությունները թույլ են տալիս չեղարկել պատժամիջոցները: ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում ասվում է, որ «տեսուչները տեղերում հաստատել են, որ Իրանը կյանքի է կոչել համաձայնագրի կետերը»: Իրանի և վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին` Վիեննայում: Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով: Բացի այդ, Թեհրանը պարտավորվել է նաև 25 տարով ուրանի հարստացման իր ողջ ծրագիրն իրականացնել միջազգային վերահսկողության տակ: ԱՄՆ-ը և Եվրամիությունն էլ պարտավորվել են հանել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ի պատասխան Իրանի միջուկային վերամշակումների:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ