«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ռեալը Զիդանի գլխավորությամբ երկրորդ խաղում ևս հաղթեց

Ռեալը Զիդանի գլխավորությամբ երկրորդ խաղում ևս հաղթեց
18.01.2016 | 11:59

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Սպորտինգի» նկատմամբ: 18-րդ րոպեին «Ռեալը» արդեն 4:0 հաշվով հաղթում էր: Սա Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» երկրորդ հանդիպումն է, առաջին խաղում «Ռեալը» 5:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»: «Ռեալ» - «Սպորտինգ»՝ 5:1 հաշվով ավարտված խաղում գոլերը խփել են՝ Բեյլ 7, Ռոնալդու 9, 18, Բենզեմա 12, 41- Իսմա Լոպես 62: Հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 43 միավոր և 2-րդ տեղում է: Առաջին տեղում «Աթլետիկոն» (44 միավոր) է, որն այս տուրում մրցելու է «Լաս Պալմասի» հետ: Երրորդում «Բարսելոնն» (42 միավոր) է, սակայն երկու խաղ պակաս է անցկացրել «Ռեալից», մեկ խաղ էլ՝ «Աթլետիկոյից»: «Սպորտինգը» 15 միավորով նախավերջին տեղում է:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ