ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսաստանը կարող է դառնալ նավթի գնի անսպասելի փրկարար

Ռուսաստանը կարող է դառնալ նավթի գնի անսպասելի փրկարար
20.01.2016 | 01:49

Նավթի գները կարող են բարձրանալ, եթե արտադրող երկրները նվազեցնեն արդյունահանումը: Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մյուս անդամները առաջին քայլը սպասում են Ռուսաստանից, գրում է MarketWatch պարբերականը: «Քանի դեռ բոլորը անհանգստացած են Իրանի պատժամիջոցների հանումից, նավթի գնի անսպասելի փրկարարը, հնարավոր է, սպասում է իր ժամին, և դա Ռուսաստանն է»,- գրում է բրիտանացի լրագրող Սարա Սջոլին: Գները կբարձրանան, եթե Ռուսաստանը նվազեցնի նավթի արդյունահանումը և սկսի շղթայական ռեակցիան. մյուս երկրներն էլ կհետևեն նրա օրինակին: Այդպիսի սցենար դիտարկում է նաև Saxo Bank-ի վերլուծաբան Օլե Հանսենը: «Ռուսաստանը Սաուդյան Արաբիային ազդանշան է տալիս. այսպես, տղաներ, գուցե արժե՞, որ մենք մի անգամ էլ մտածենք նավթի գների մասին, դրանք դեկտեմբերից ընկել են ևս 3 անգամ, և դա անմտորեն վնասում է մեզ»,- հայտարարել է նա MarketWatch-ն: Հանսենի խոսքով` Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մյուս ներկայացուցիչները պատրաստ են նվազեցնելու արդյունահանումը, եթե կողքից նրանց մեկնեն «ձիթենու ճյուղ»: «Եթե Ռուսաստանը նվազեցնի արդյունահանումը, դա կլինի շուկայի կայունացման համար անհրաժեշտ բազմաթիվ քայլերից առաջինը»,- հավելել է Հանսենը:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ