Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
25.01.2016 | 15:08

Հունվարի 15-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը: Հետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից և ապաքինումը շարունակում է ազգականների տանը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ