ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ազատ դեմոկրատներ»-ը 2017-ի ԱԺ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

«Ազատ դեմոկրատներ»-ը 2017-ի ԱԺ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով
31.01.2016 | 12:29

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2017-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: Հնարավոր է համագործակցություն առանձին անհատների, քաղաքական ուժերի հետ, որոնք տարիներ ի վեր ներկայացնում են իրենց մոտեցումները և ունեն Հայաստանի զարգացման տեսլական: Ցուցակներում կլինեն նաև անկուսակցականներ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Քաղաքականությունը պահանջում է նաև հաստատուն քայլեր, մեր համագործակցությունը լինելու է խիստ կանոնակարգված և առանցքային կարևորագույն խնդիրների շուրջ ընդհանուր մոտեցումներ ունենալու դեպքում,- ասել է նա:- Մենք կարող ենք և անպատճառ հասարակության դատին կներկայացնենք հասուն, ճշգրտված և մեր պատկերացումներով՝ իրական և իրատեսական ծրագիր»: Անդրադառնալով խնդրին, որ հասարակությունը, թերևս, դեռ պատրաստ չէ եվրոպական արժեքներին, եվրաինտեգրմանը՝ Խաչիկ Քոքոբելյանը նշեց, որ հարցումների արդյունքում պարզվել է՝ մարզերում բնակչության 20-40 տոկոսը ընդունում է, որ Հայաստանը հեռանկարային առումով պետք է ունենար դեպի Եվրոպա ուղղվածություն:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ