«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ՄԱԿ-ին 861 միլիոն դոլար է պետք Իրաքի համար

ՄԱԿ-ին 861 միլիոն դոլար է պետք Իրաքի համար
31.01.2016 | 23:53

Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը դիմել է Իրաքի բնակչության շրջանում առավել խոցելի խմբերին օգնելու համար 861 միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով՝ նշված է 2016-ի «Իրաքի մարդասիրական ծրագիր» զեկույցում: «Հաշվի առնելով անվտանգության ոլորտում, օգնության և ֆինանսավորման տրամադրման զգալի սահմանափակումները, որոնց նրանք բախվում են, մասնակիցները 2016-ի համար «Մարդասիրական ծրագրի» շրջանակներում դիմում են 861 միլիոն դոլարի չափով օգնության համար, ինչը թույլ կտա մարդկանց առավել խոցելի խմբերին ստանալ անհրաժեշտ օգնություն»,- ասված է զեկույցում: Իրաքի իշխանությունները հրապարակել են սեփական զեկույցը, համաձայն որի 2016-ին կպահանջվի 1,56 միլիարդ դոլար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատճառով ստեղծված մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար: Իրաքի բյուջեն կփակի անհրաժեշտ գումարի 43 տոկոսից քիչ մասը, պակասը լրացնելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը, ասված է զեկույցում:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ