Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների քվեարկության արդյունքում Արթուր Աբրահամը հավաքել է առավելագույն ձայներ: Տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է 7-րդ անգամ: Արթուր Աբրահամի մարզիչը՝ ՈՒլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում՝ 13-րդ անգամ: