Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ ՊՆ-ն հերքում է 3 հայ զինծառայողների զոհվելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է 3 հայ զինծառայողների զոհվելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվությունը
04.02.2016 | 15:18

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այսօր տարածած տեղեկությունները, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է:
Ինչպես նշվում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում, ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը եւ անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին: ՀՀ ՊՆ-ն եւս մեկ անգամ շեշտում է ԼՂ հակամարտության շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետեւանքով հնարավոր միջադեպերի նվազեցման եւ կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, թե իբր փետրվարի 3-ին՝ ժամը 17.50-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին սպանվել է ադրբեջանցի զինծառայող Իմրան Միրզոյեւը: Միաժամանակ, նշվում էր, թե իբր տվյալ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների ընթացքում սպանվել են 3 հայ զինծառայողներ:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ