Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գվարդիոլայի նոր ակումբը

Գվարդիոլայի նոր ակումբը
05.02.2016 | 12:36

Այս ամռանը իսպանացի հանրահայտ մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժեշտ կտա Մյունխենի «Բավարիային» ու կգլխավորի անգլիական «Մանչեստր Սիթին»: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, նա մարզաձևում կդառնա ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Իսպանացու տարեկան աշխատավարձը կկազմի 25 միլիոն եվրո: Ասել է թե՝ տասը միլիոնով ավելի այժմյան աշխատավարձից: Պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով:
Ինչ վերաբերում է «Սիթիի» ներկայիս մարզչին, Մանուել Պելեգրինին մինչ Գվարդիոլայի հետ ակումբի համաձայնության գալը ասել էր, որ ինքը հեռանալու է հունիսի 30-ին: Ակումբում հույս ունեն, որ չիլիացին հաջողությամբ կեզրափակի մրցաշրջանը: Ընթերցողին հուշենք, որ «Մանչեստր Սիթին» ընթացիկում պայքարում է միանգամից չորս ճակատով՝ չեմպիոնության (երկրորդ տեղում է), լիգայի գավաթի (եզրափակչում մրցակիցը «Չելսին» է), Անգլիայի գավաթի (դուրս է եկել քառորդ եզրափակիչ), Չեմպիոնների լիգայում հաղթելու համար (դուրս է եկել փլեյ օֆ):
Ավելորդ չհամարենք նշել, որ Գվարդիոլայի գալով ակումբի սեփականատերերն ակնկալում են հաջող մասնակցություն հատկապես Չեմպիոնների լիգայում, քանի որ ներանգլիականում Պելեգրինին շատ բաներում հաջողել էր:
Ինչ վերաբերում է «Բավարիային», նոր մրցաշրջանում այն կգլխավորի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Մասնագետի հետ բանակցություններն ակումբը վաղուց էր վարում, քանի որ արդեն դեկտեմբեր ամսից գիտեին Գվարդիոլայի հեռանալու մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ