Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշոտյանի նոր պաշտոնը

Աշոտյանի նոր պաշտոնը
10.02.2016 | 15:13

Արդեն փաստ է, որ Արմեն Աշոտյանը պաշտոնին հրաժեշտ է տալու: Մնում է միայն այդ մասին պաշտոնապես հայտարարվի: Այժմ իշխանական կուլիսներում նրան աշխատանքով ապահովելու հարցով են մտահոգված: Այն, որ Աշոտյանին «անգործ» չեն թողնի, անկասկած է, քանի որ նա ՀՀԿ-ի ամուր սյուներից ու կուսակցության երեսը տարբեր կառույցներում «փրկողներից» մեկն է:

Ամենահավանական տարբերակներից մեկն էլ այն է, որ նա կարող է նշանակվել ԱԱԽ քարտուղար: Արդեն երկու տարի թափուր մնացած այս աթոռը, ի վերջո, նոր ղեկավար կունենա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ