Աֆղանստանցի 5-ամյա Մուրթազա Ահմադին վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում Լիոնել Մեսիի` Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը սովորական պոլիէթիլենային տոպրակից պատրաստելու համար:
Մեսին, տպավորվելով փոքրիկի «շապիկից», որոշել էր նրան ուրախացնել ու ուղարկել է իր ստորագրությամբ իսկական մարզաշապիկ: «Ես շատ եմ սիրում Մեսիին, իսկ այս շապիկին գրված է, որ նա էլ ինձ է սիրում»,- ուրախությամբ ասել է փոքրիկը: