Ցյուրիխում երկու փուլով ընտրությունների արդյունքում ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: «Ես անցա բացառիկ ճանապարհով, հանդիպեցի շատ հոյակապ մարդկանց, որ սիրում են ֆուտբոլը, որ շնչում են ֆուտբոլով»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նոր նախագահը և ավելացրել. «Ես ուզում եմ լինել բոլորիդ՝ 29 ազգերի նախագահը»: ՖԻՖԱ-ի նոր նախագահը ասել է, որ ուզում է աշխատել բոլորի հետ միասին և «կառուցել նոր դարաշրջան, որտեղ մենք կարող ենք ֆուտբոլը դնել բեմի կենտրոնում»: Ինֆանտինոն շվեյցարացի է, մասնագիտությամբ` իրավաբան: