ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Զինեդին Զիդան. Չենք կորցնի չեմպիոն դառնալու հույսը

Զինեդին Զիդան. Չենք կորցնի չեմպիոն դառնալու հույսը
27.02.2016 | 21:20

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղը վճռորոշ նշանակություն չի ունենա իր թիմի համար: «Ինչ էլ պատահի, չենք կորցնի չեմպիոն դառնալու հույսը: Չենք հանձնվի մինչև վերջ, քանի դեռ միավորներ են խաղարկվում:
Ինչ վերաբերում է «Ատլետիկո»-ի՝ այս շաբաթվա խիտ գրաֆիկին, խաղերի ժամանակացույցը ես չեմ կազմում: Ինձ համար կարևոր է լավ նախապատրաստվել յուրաքանչյուր խաղին: Ամեն շաբաթ որևէ թիմ քիչ ժամանակ է ունենում՝ հերթական հանդիպմանը նախապատրաստվելու համար»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ