«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ալաշկերտը» մեկնարկեց հաղթանակով

«Ալաշկերտը» մեկնարկեց հաղթանակով
02.03.2016 | 16:12

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: Օրվա զույգերն էին «Ալաշկերտն» ու «Գանձասարը», «Փյունիկն» ու «Բանանցը»: Առաջինում առավելության են հասել տանտերերը՝ դառնալով երեք անպատասխան գոլի հեղինակ (ընթացիկ մրցաշրջանում սա առաջատարի առաջին հաղթանակն էր կապանցիների նկատմամբ), երկրորդում հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Ընդ որում՝ «Բանանցը» տարել է կամային հաղթանակ՝ 2:1: Վաղը կմրցեն «Արարատն» ու «Փյունիկը»: Բացի մրցաշարային տեսանկյունից, այս հանդիպումը հետաքրիր է նաև նրանով, որ թիմերից մեկի ղեկավարը նաև Հայաստանի ազգային գլխավոր մարզիչն է, իսկ «Փյունիկի» ղեկավարումը ստանձնել է ոչ վաղ անցյալի հանրահայտ ֆուտբոլիստ Սերգեյ Յուրանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ