ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին
05.03.2016 | 14:42

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել Zaman-ի խմբագրության շենքի մոտ հավաքվածների նկատմամբ: Reuters-ի տվյալներով՝ շենքի մոտ հավաքվել է մի քանի հազար մարդ, նրանք վանկարկել են «Ազատ մամուլին հնարավոր չէ ստիպել լռել»: Ինչպես երևացել է միջադեպի հեռարձակումից, որը վարել է Cihan գործակալությունը, ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին պատնեշից, բացել է դարպասները և մտել շենք: Մարտի 4-ին դատարանը որոշում է կայացրել Feza մեդիահոլդինգի նոր վարչակազմի նշանակման մասին. նրան է պատկանում Zaman թերթը, անգլալեզու Today’s Zaman պարբերականը և Cihan գործակալությունը: Որոշման պաշտոնական հիմնավորում դեռևս չկա: BBC-ին հայտնում է, որ թերթը կապված է «Հիզմեթ» շարժման հետ, որի հոգևոր առաջնորդն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հակառակորդ, ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը։ Zaman-ը թուրքական ամենախոշոր թերթերից է, նրա տպաքանակը 650000 է:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ