Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Խաչակնքելու մասին չպիտի մոռանալ

Խաչակնքելու մասին չպիտի մոռանալ
11.03.2016 | 12:23

Անդրադառնալով «Բարսելոն»-«Բավարիա» համեմատությանը՝ բավարական թիմի ու երկրի ազգայինի հարձակվող Թոմաս Մյուլլերը կարծում է, որ «կապտանռնագույնները» ոչնչով չեն գերազանցում իր թիմին. «Ամեն շաբաթ կարելի է տեսնել, թե որքան լավն է «Բարսելոնը»: Սակայն կարելի է տեսնել նաև մեր խաղը և ասել, որ մենք նույնպես շատ ուժեղ ենք: «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում առաջին տեղում է, մեկ քայլ է մնում մինչև գավաթի եզրափակիչը և լավ է հանդես եկել Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ առաջին խաղում: Չգիտեմ, թե ինչով է «Բարսելոնը» «Բավարիայից» ուժեղ»:
Մյուլլերը չգիտի կամ ձևացնում է, թե չգիտի, սակայն «Յուվենտուսի» ու երկրի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին գիտի, թե մասնավորապես ումով է նաև ուժեղ «Բարսելոնը»: Անդրադառնալով «Բարսելոնի» ու Մադրիդի «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի դեմ հակախաղին, ասել է. «Ինչպես կանգնեցնել Ռոնալդուի՞ն. չպետք է նրան թույլ տալ հարվածել աջ ոտքով: Ինչպես կանգնեցնել Մեսիի՞ն. խաչակնքել»:
Ճիշտ է, Մյուլլերը Կելինիի պես պաշտպան չէ, որ անմիջականորեն գործի Մեսիի դեմ, սակայն լավ կլիներ խաչակնքելու մասին չմոռանա, որովհետև իր պես մյուլլերներ համաշխարհային ֆուտբոլն էլի ունի, սակայն Մեսի ունենալու համար դարաշրջաններ են պետք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ