ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ընտրական օրենսգրքով առաջարկված մոդելը կլասիկ համամասնական ընտրության մոդել է»

«Ընտրական օրենսգրքով առաջարկված մոդելը կլասիկ համամասնական ընտրության մոդել է»
11.03.2016 | 23:55

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին` ասաց, որ Ընտրական օրենսգրքով առաջարկված մոդելը կլասիկ համամասնական ընտրության մոդել է, ինչը փաստում է նաև միջազգային փորձը: Նա կարծում է, որ գործող համակարգում համամասնականն ու մեծամասնականը միմյանց զուգահեռ խոչընդոտում էին հասարակություն-պատգամավոր կապին: «Մեծամասնական ընտրակարգի բացասական գործոններից մեկը համարվում էր անձի գործոնի ներկայացվածությունը, և այդ անձը, ունենալով հեղինակություն տվյալ տարածքում, հավաքում էր որոշակի ձայներ: Բացի դա, զուգահեռ գնացող համամասնականի պարագայում էլ կուսակցությունն է որոշում անձանց, թե ով պետք է գար խորհրդարան: Նման դեպքում և ընտրողի, և պատգամավորի միջև կապ չկար»,-ասաց նա: Տարածքային ցուցակները բաց և փակ ցուցակների համադրում են, որը գործում է ավելի քան 15 երկրներում: «Սա նշանակում է, որ մենք ոչ թե փորձել ենք կարևորել միայն կուսակցության կամ անձի դերը, այլ ցանկանում ենք գտնել ոսկե միջին տարբերակը: Հիմա այնպես չէ, որ եթե որևէ մեկն ինչ-որ տարածքում ունի հեղինակություն, այդ հեղինակությունը կարող է անձնական նպատակների համար իր տեղը երաշխավորել խորհրդարանում, ինչպիսի հեղինակություն էլ որ լինի: Կարող է ստացվել այնպես, որ կուսակցությունը, ստանալով ձայներ համապատասխան տարածքում, բայց միևնույն է՝ այդ ձայների քանակի համադրումն այլ տարածքների ձայների հետ և ընտրական օրենսգրքում նշված բանաձևի կիրառմամբ լինի այնպես, որ տարածքից որևէ մանդատ կուսակցությունը չունենա»,- ասաց նա:
Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակման ընդդիմության պահանջին՝ արդարադատության նախարարն ասաց, որ դա ցանկալի չէ և խախտում է: Նա կարևորեց ամրագրված դրույթը, որ վստահված անձինք և դիտորդները կարող են ընտրական տեղամասում հաջորդ օրը պահանջել և ծանոթանալ ընտրության մասնակցած քաղաքացիների ցուցակների հետ:
«Պարզ է, որ լուսանկարահանել և հրապարակել արգելվում է: Եթե մարդն ունի կասկածներ, որ ստորագրված ցուցակներում խնդիր կա, կարող է ուղարկել իր վստահված անձին, ով 2 ժամվա ընթացքում կծանոթանա, քաղվածքներ կանի, կարող է նույնիսկ արտագրել»,- ասաց նա և հիշեցրեց, որ սա էլ վերջնական տարբերակ չէ և քննարկման ենթակա է և ավելի լավ առաջարկի դեպքում պատրաստ են ընդունել:
Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման առնչությամբ նախարարն ասաց. «Որևէ մեկը չի ասել, որ ի սկզբանե տեսախցիկներ տեղադրելը մերժում ենք, կամ թե չենք ցանկանում: Նորից ենք վերադառնում իմ ասածին, մենք որևէ բան չենք մերժում, մենք ասում ենք՝ եկեք քննարկենք, դրա առավելություններն ու թերությունները հասկանանք, և այս համատեքստում հասկանանք նաև ծախսատարությունը»,-ասաց նա և նկատեց, որ դրանցից յուրաքանչյուրը ենթադրում է հսկայական ծախսեր:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ