Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱԿ-ը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետներին ԸՕ-ի վերաբերյալ 5 պահանջ-առաջարկ է ներկայացրել

ՀԱԿ-ը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետներին ԸՕ-ի վերաբերյալ 5 պահանջ-առաջարկ է ներկայացրել
15.03.2016 | 17:00

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են խորհրդարանական ընդդիմության հետ: ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե հինգ պահանջ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և զգուշացրել՝ չընդունվելու դեպքում շարունակվելու է տարիներ շարունակ եղած ընտրակեղծիքների համակարգը: «Առաջինը՝ ստորագրված ցուցակների հրապարակում, երկրորդը՝ ցուցակների մաքրումն է, այսինքն՝ բաժանում երկու մասի՝ ՀՀ-ում բնակվող և ընտրողների, և դրսում մնացողների, և որ դա արվի այնպես, ինչպես Վրաստանում արվեց, երրորդը՝ տեսախցիկների տեղադրումը և օնլայն հեռարձակումը, մատների թանաքոտում և հինգերորդը՝ ռեյտինգային ցուցակները, որը նշեցին, որ ռեյտինգային չեն, այլ ընտրատարածքային ցուցակներ են, դրանց մերժումը, այն որ գործող համամասնական ընտրակարգը պահպանվի»,- թվարկեց Զուրաբյանը: Նաև նշել են, թե առանց քաղաքացիական հասարակության ու ընդդիմության հետ քննարկելու՝ ԸՕ հանձնաժողովը նախագծի նախնական տարբերակն ուղարկել է իրենց՝ Վենետիկի հանձնաժողովին: ՀԱԿ պատգամավորը արձագանքից չխոսեց, քանի որ այդ իրավունքն ըստ նրա չունի: «Կարող եմ միայն ասել, որ տպավորիչ է այն ուշադրությունը, որով այս փորձագետները և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրում են մեր փաստաթուղթը: Ասվում էր, որ ֆորմալ մոտեցում չկա: Հակառակը հետաքրքրված մոտեցում է և զգացվում է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ