ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընտրական օրենսգիրքը կընդունվի մինչև հունիսի 1-ը

Ընտրական օրենսգիրքը կընդունվի մինչև հունիսի 1-ը
16.03.2016 | 11:53

Թեպետ Ընտրական օրենսգիրքն ըստ սահմանված ժամանակացույցի պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունը, համաձայն կազմավորման նոր սկզբունքի, տեղի կունենա աշնանը:
Շրջանառության մեջ է դրվել ԿԸՀ ձևավորման նոր նախագիծ: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Նախագիծը վերաբերում է Ընտրական օրենսգրքի փաթեթին, որտեղ կա նաև փոփոխություն ԱԺ կանոնակարգ-օրենքում, որը նաև առաջարկվող փոփոխությունների մեջ նախատեսում է կարգավորումը այն պահանջի, որ ԿԸՀ-ն նոր ձևով ձևավորվի»:
Սահմանադրական փոփոխություններով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը` նախագահն ու անդամները, ըստ սահմանված անցումային դրույթների, պետք է ձևավորվի նոր սկզբունքով։ Ըստ Հովհաննես Սահակյանի` նրանք ևս պետք է ընտրվեն այն սկզբունքով, ինչ Մարդու իրավունքների պաշտպանը: Այն է՝ նրա թեկնածությունն առաջադրվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի անդամների քվեարկություն, առաջին, երկրորդ փուլեր:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ