Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ի` Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրած դիտարկումները

ՀՅԴ-ի` Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրած դիտարկումները
16.03.2016 | 11:55

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թվարկեց այն դիտարկումները, որոնք արել է ՀՅԴ-ն՝ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ: Նա առանձնացրեց հատկապես երեք դիտարկում. «Անկախ ամեն ինչից, ընդդիմությունը խորհրդարանում պետք է տեղերի 1/3-ն ունենա, եթե նույնիսկ մեկ կամ մի քանի ուժեր բացարձակ մեծամասնություն ձևավորեն, դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունն իր սահմանադրական լիազորությունը չիրացնի: Երկրորդ` կայուն մեծամասնության մեջ տարընթերցումներ կային: Այն արտոնությունը, որը փորձ էր արվում տալ կոալիցիաներից մեկին, տարածել ենք նաև մյուս կոալիցիաների վրա: Նախկինում գաղափար կար, որ եթե մի կուսակցություն 40-45 տոկոս ձայն է հավաքում, նա պիտի վետոյի իրավունք ունենա, թույլ չտալով, որ մյուս ուժերը նույնպես կոալիցիա ձևավորեն: Սրանք այն խութերն էին, որ քաղաքական հարաբերություններով մենք ֆիքսել էինք»: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները խոսել են նաև անձերի նույնականացման հարցից`տեխնիկական միջոցների և միասնական այնպիսի բազայի կիրառման մասին, որը հնարավորություն կտա կանխել այլ անձի փոխարեն, այլ տեղում քվեարկելը: «Նախագծով հնարավոր է մի տարածքից պատգամավոր դառնա 1000 ձայն հավաքած մեկը, բայց այլ տարածքից 10 000 ձայն հավաքածը` ոչ: Եթե պիտի մնա վարկանիշային քվեարկությունը, ապա ձայների հաշվառումը պետք է հանրապետությունով մեկ կատարվի»,- շարունակեց Աղվան Վարդանյանը:
Ըստ ՀՅԴ-ականի՝ իրենք դեմ են, որ քաղաքացին ոչ իր հաշվառման վայրում, այլ ընտրության օրը գտնվելու վայրում քվեարկելու գործող հնարավորություն է ստանում: «Եթե Հայաստանից դուրս քվեարկողներին պարտադրում ենք Հայաստանում քվեարկել, ապա տեղում եղողներն էլ պիտի իրենց հաշվառման վայրում քվեարկեն: Եթե մարդն ուզում է քվեարկել, ապա թող ժամանակ և միջոցներ գտնի»,- ասաց նա:
Քվեարկածների ցուցակների հրապարակման մասով ՀՅԴ-ում առաջարկում են այլ մեխանիզմներ գտնել, եթե խնդիր կա միջազգային փորձի, ՍԴ որոշման հետ կապված: «Մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կան իրավական խոչընդոտներ, ապա գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն ցուցակների մատչելիությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ, օրինակ, ընտրությունների ավարտից, արդյունքների ամփոփումից հետո վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին ժամկետ տրվի` քաղվածքներ հանելու, ինչպես վերահաշվարկի փուլի ժամանակ է արվում:
Աղվան Վարդանյանը նշեց, որ անդրադարձել են նաև ընտրացուցակների ճշգրտման խնդրին, նաև անհասկանալի են համարում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակումը տեղամասերում, կուսակցությունների ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պարտադիր ընդգրկումը և այլն, ինչի մասին ասել են նաև եվրոպացի փորձագետներին: Եվրոպացի փորձագետների արձագանքը, ըստ Աղվան Վարդանյանը, կերևա իրենց եզրակացության մեջ:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ