Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոչ ոք իրավունք չունի արհամարհանքով արտահայտվելու ՀՀ կառավարության մասին

Ոչ ոք իրավունք չունի արհամարհանքով արտահայտվելու ՀՀ կառավարության մասին
17.03.2016 | 10:30

Ոչ ոք իրավունք չունի արհամարհանքով արտահայտվելու Հայաստանի կառավարության մասին՝ խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե կառավարությունը չի կարողացել ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ գազային բանակցությունների հարցը, և խնդիրն իր վրա է վերցրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը։ «Ոչ ոք իրավունք չունի կառավարությանը գնահատականներ տալու։ Մենք մեկ թիմ ենք և աշխատում ենք մեր կառավարության և ժողովրդի համար։ Եթե նախագահը օգնում է մեզ բանակցություններում, դա չի նշանակում, որ կառավարությունը ապաշնորհ է։ Կառավարությունը շատ լավ է աշխատում և կաշխատի»,- ասել է վարչապետը։ Ռուսաստանը մինչև այս տարվա մարտի վերջը երկարաձգել էր Հայաստանի համար գազի ցածր գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու և Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ