Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ն է կորցնում, թե ԲՀԿ-ն են կորցնում

ԲՀԿ-ն է կորցնում, թե ԲՀԿ-ն են կորցնում
17.03.2016 | 12:01

ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որ տևական ժամանակ պատերազմ է հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից: Անցյալ շաբաթ «ՀԺ»-ին հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին, ասել էր, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է՝ ակնարկելով Աբրահամ Մանուկյանին: «Վիրահատական միջամտություններով կուսակցության ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին»,- ասել էր Զոհրաբյանը: Նրա դիրքորոշումը հստակ է՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն և չեն կարող տեղ ունենալ կուսակցության շարքերում:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ