ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալիևը համաներում է հայտարարել

Ալիևը համաներում է հայտարարել
18.03.2016 | 11:48

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման հրամանագիր է ստորագրել, որը տարածվում է 148 անձանց, այդ թվում՝ 14 օտարերկրյա քաղաքացիների վրա: Նախագահի համաներմանն են արժանացել մի խումբ ընդդիմադիր գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ՝ ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Նեյմաթ Փանահլըն, «Մուսավաթ»-ի փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն, ՆԻԴԱ շարժման ակտիվիստներ Ռաշադ Ախունդովը, Մամեդ Ազիզովը և Օմար Մամեդովը, իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովը, Թալե Խասմամեդովը, Անար Մամեդլին, Հիլալ Մամեդովը, լրագրող Փարվիզ Հաշիմլին:
ԵԽԽՎ նախագահը գոհ է Ադրբեջանի նախագահի համաներման հրամանագրից։ «148 անձանց, այդ թվում՝ Անար Մամեդլիի, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների համաներումը լավ լուր է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։ Թվարկելով ազատ արձակված քաղբանտարկյալներին անուն առ անուն, Ագրամունտը նշել է, որ վերջերս լինելով Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից անձամբ է հավաստիացում ստացել, որ մոտ ապագայում շատերը ազատ կարձակվեն։ «Ես ուրախ եմ, որ այդ հավաստիացումները իրականացան»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ