Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Լարվածությունն ավելանում է

Լարվածությունն ավելանում է
25.03.2016 | 08:52

Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի տասներորդ տուրում մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել մրցաշարը թույլ անցկացնող Վեսելին Տոպալովի հետ: Սվիդլեր-Նակամուրա, Կարյակին-Գիրի դիմակայություններում նույնպես արձանագրվել է խաղաղ արդյունք: Անհաշտ ոգով առանձնացել է միայն Ֆաբիանո Կարուանան՝ պարտության մատնելով նախորդ տուրում մեր գրոսմայստերին պարտության մատնած Վիշվանաթան Անանդին: Մրցաշարում, ի դեմս վեցական միավոր ունեցող Կարուանայի ու Կարյակինի, երկիշխանություն է: Երկիշխանություն է նաև երրորդ-չորրորդ հորիզոնականներում՝ ի դեմս 5,5-ական միավորներ ունեցող Անանդի ու Արոնյանի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ