Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի 40 պատգամավոր Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Էմանուել Մակրոնին: Արցախի ճանաչման օրինագիծ արդեն ներկայացվել է Ֆրանսիայի Ազգային ժողով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, որ, ինչպես Հարությունյանն է նշել, Արցախում են հայրենի հողի կանչով:
Թշնամին տևական ժամանակ, որպես առաջնային թիրախ, ընտրել է Շուշին, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները, դիվերսիոն գործողությունները ոչ մի հաջողության չեն հասնում։
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վիրավորվել է՝ ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին ի դեմ Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի:
Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ Արցախում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նշված ահաբեկչական խմբավորումները չեն վերադառնալու Սիրիա, այլ ծրագրում են ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տարբեր երկրներ անօրինական ներթափանցելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Աշխատանքները նշված ուղղությամբ շարունակվում են:
Նիկոլի որոշածը պարզ է. ներքին դիմադրության տոտալ չեզոքացում։ Ինչու՞ է դա պետք Նիկոլին։ Ես հեռու եմ այն մտքից, որ այդ որոշումը միայն ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ցավոք, ներընդդիմադիր իրողություններն այնպիսին են, որ իշխանություն պահելու համար Նիկոլը նման քայլերի գնալու անհրաժեշտություն չունի...