-
06.11.2020|
16:00
«ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին 10 տարում։ «Բոլորի գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:
-
06.11.2020|
15:58
Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
06.11.2020|
15:54
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:
-
06.11.2020|
15:52
Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն հարցազրույցում:
-
06.11.2020|
15:51
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին հարցազրույցում:
-
06.11.2020|
15:49
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ քվեներով ճանաչեց Արցախի անկախությունը:
-
06.11.2020|
15:46
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և ադրբեջանական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
-
06.11.2020|
15:44
Եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին, Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը։
-
06.11.2020|
15:43
Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է։ Պայթյունները հաջորդում էին մեկը մյուսին։ Ուշ երեկոյան Ստեփանակերտում 10, գուցե ավելի, պայթյուն է եղել: Գիշերվա հարվածների հետևանքով Ստեփանակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել։
-
06.11.2020|
11:40
Le Figaro-ի հարցազրույցը պատմաբան, քաղաքագետ Ահմեդ Ինսելի հետ.