29.10.2020|
12:54
Ստեփանակերտում այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում կրկին միացան օդային տագնապի ազդանշանները` տևեց 10 րոպե: Քաղաքը կրկին ադրբեջանական թիրախում էր: Նախնական տվյալով՝ թաղամասերից մեկում է ընկել ռումբը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երկու տուժած կա: