-
20.10.2020|
11:07
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
20.10.2020|
10:39
Ստեփանակերտում գիշերը խաղաղ է անցել, հրետակոծության, հրթիռակոծության դեպքեր չեն եղել: Առավոտյան էլ Արցախի մայրաքաղաքում խաղաղ է:
-
20.10.2020|
10:24
Նախագահ Պուտինը ողբերգություն անվանեց Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բախումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեզ համար օտար մարդիկ չեն»՝ ասաց Պուտինը: Ռուսաստանում ապրում ու աշխատում են երկու միլիոն ադրբեջանցիներ ու երկու միլիոնից ավելի հայեր:
-
20.10.2020|
00:58
Բավական է պատերազմում ընդգրկվի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը միանգամայն հնարավոր է Արցախի անկախության ճանաչումից հետո կամ թեկուզ մինչ այդ Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածները շարունակելու պարագայում, և Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում ռուս-թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի:
-
20.10.2020|
00:40
Կորստի ցավը սրտումս հավատում եմ մեր հաղթանակին: Մեր հողում իսկական հերոսներ են կռվում, կռվում են ու հաղթում՝ իրենց արյունով սրբագործելով մի բուռ Արցախը: Իսկ ե՞րբ եմ ապրելու առանց ցավի, իսկ մի՞թե ապրելու ենք առաջվա պես:
-
20.10.2020|
00:28
Թուրքն արդեն Սյունիքն է իր թիրախում պահել, քաղաքական ուժերը դեռ միավորման սահմանադրական ու հակասահմանադրական ձևերի փնտրտուքի մեջ են։
-
20.10.2020|
00:24
Գերմանացի Ֆեզերը նույնիսկ խորամանկություն է անում. անձամբ Դոնալդ Թրամփը դեռ չի խոստովանել, որ Անկարան մեր տարածաշրջան է նետում հազարավոր ահաբեկիչների։ Բայց նա խուսափել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցից. «Նա հիվանդ է», «նա վարակված է կորոնավիրուսով», ինչը չի խանգարում, որ թիկնապահների հետ մեքենայով զբոսնի Վաշինգտոնում։
-
20.10.2020|
00:06
Որովհետև որքան էլ ցավալի, միջազգային հանրությունը համապատասխան ջանքեր չի ներդնում, հայտարարություններից այն կողմ չի անցնում, քայլեր չի ձեռնարկում, սանկցիաներ չի կիրառում նախահարձակ կողմի, հրադադարի ու զինադադարի պայմանավորվածությունները դեֆակտո խախտող կողմի նկատմամբ:
-
19.10.2020|
22:31
Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
-
19.10.2020|
13:41
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։