-
18.10.2020|
10:13
Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել:
-
18.10.2020|
10:12
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
18.10.2020|
10:11
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը՝ հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն:
-
18.10.2020|
10:10
Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին՝ հայտնում է Los Angeles Times-ը:
-
18.10.2020|
10:09
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։
-
18.10.2020|
10:08
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։
-
18.10.2020|
10:07
Ֆրանսիայի Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիլյանը:
-
17.10.2020|
22:52
Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
-
17.10.2020|
21:33
Այսօր Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով կառավարությանը։ Հայտարարությունն ընթերցեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելանը։
-
17.10.2020|
21:31
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։