-
13.10.2020|
14:06
ԵՄ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում:
-
13.10.2020|
14:05
ՊԲ-ն հայցում է բոլորիդ ներողամտությունը:
-
13.10.2020|
14:03
Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ՝ տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
-
13.10.2020|
14:02
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
-
13.10.2020|
14:01
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:
-
13.10.2020|
13:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը չի կատարվում, դա համարելով անընդունելի։
-
13.10.2020|
12:21
Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցում է, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
-
13.10.2020|
09:29
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկվանից պաշտոնական այցով Մոսկվայում է: Այցը ծրագրված էր վաղուց, բայց՝ պատերազմը փոխել է օրակարգը: Հիմա օրակարգում պատերազմը կանգնեցնելն է:
-
13.10.2020|
00:54
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը, անդրադարձել էր նաև հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը:
-
13.10.2020|
00:42
Երևանի տարբեր հատվածներում՝ Մատենադարանի‚ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ‚ այլ վայրերում‚ ինչպես նաև մարզերում ստեղծվել են շուրջօրյա հերթապահության կետեր‚ որտեղ երիտասարդները հավաքում են անհրաժեշտ սնունդ‚ իրեր և ուղարկում առաջնագիծ։