07.10.2020|
19:50
Ողջ հասարակությունը շունչը պահած սպասում է մարտադաշտից եկող լուրերին։ ՊՆ-ի տրամադրած կադրերը՝ թշնամու խոցումն ու մեր տղաների արիությունը, թիկունքում մեծ ոգևորությամբ են ընդունվում, բայց մեր մատղաշ տղաների զոհվելու մասին հաղորդագրությանն անգամ չես ուզում «մոտենալ», չես ուզում հավատալ, որ այդքան ընտանիք կորցրեց իր զավակին։ Այդքան հայորդի իր հզոր սերունդը չի թողնելու։