-
15.07.2018|
17:46
Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։
-
12.07.2018|
22:43
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ համաձայնության կգան Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
12.07.2018|
17:56
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
-
08.07.2018|
00:17
Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և Արցախի, և Հայաստանի, և Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ` «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
-
07.07.2018|
16:33
«Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
-
05.07.2018|
13:13
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։
-
04.07.2018|
13:33
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
-
03.07.2018|
12:33
Հայաստանի ղեկավարության կտրուկ փոփոխությունը հանգեցրեց տարածաշրջանում լարվածության աննախընթաց ծավալման և եթե ոչ պատերազմի, ապա առնվազն այնպիսի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ ավելացման, որպիսիք եղան 2016 թ. ապրիլյան 3-4 օրերին:
-
02.07.2018|
13:11
Հայկական զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ` տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
-
30.06.2018|
16:33
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: