-
27.01.2018|
16:11
Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը:
-
27.01.2018|
16:10
ԵԽԽՎ ենթահանձնաժողովում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ժամանակավոր դադար է:
-
27.01.2018|
15:52
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը լիագումար նիստում խոսել է զինված հակամարտությունների ժամանակ երեխաներին սպառնացող վտանգների մասին ու հիշեցրել ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված 12-ամյա Վաղինակի մասին:
-
25.01.2018|
12:45
«Ղարաբաղը Ձեզ պետք է առանց հայերի, բայց երբեք չի լինելու»` ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին:
-
23.01.2018|
14:49
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
-
19.01.2018|
20:34
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Կրակովում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Նրանք քննարկեցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հետագա քայլերը:
-
18.01.2018|
10:39
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018-ին կազմակերպության գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում:
-
16.01.2018|
12:49
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
-
15.01.2018|
16:52
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
-
15.01.2018|
16:22
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որ տրվել են կողմերին: