Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքի օգնությամբ փորձում են շեղել ուշադրությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սպառազինության մատակարարման շուրջ դիվանագիտական սկանդալից՝ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ երեկոյան Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծումը:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երեկ երեկոյան տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է 2016-ի մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր հրապարակած տեղեկատվությունը, թե զորամասում պայթյունի հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերահսկելի է՝ այսօր առավոտյան հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նոր սրացումների սպասում են, բայց լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում։
Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց, որ հայկական բանակը Ադրբեջանի զինված ուժերի կիրառած հրետանային միջոցներից կորուստներ չի կրել։
Արցախի հանրապետության արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱՀ սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքին, որի ընթացքում համազարկային հրթիռային կայանքներ էին կիրառվել:
Այնպես չէր, որ անակնկալ էր, ոչ ոք այդ մասին չէր մտածել ու չէր խոսել, բայց կար, աղոտ հույս կար, որ ողջամտությունը, իրավիճակի սթափ գնահատականը, արդյունքների ու հետևանքների ըմբռնումը գոնե Արցախում կգերիշխեն: Ոչ:
Հուլիսի 19-29-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են: Նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովում: Ոչ թե 5, այլ` 3 տարով: Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020-ը սահմանվել է անցումային շրջան:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...