-
15.10.2016|
22:54
Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
-
14.10.2016|
10:47
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 470 կրակոց:
-
14.10.2016|
00:45
Այսօր Արցախի մասին խոսակցությունը ես կսկսեմ... Հալեպից: Թող սա ոչ ոքի չզարմացնի: Իմ տեսակետը հայտնի է. համարել և համարում եմ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի վերջին բոլոր սրումները՝ սկսած 2012 թվականից, կապված են եղել հենց Սիրիայում, մասնավորապես, բազմաչարչար Հալեպում իրադրության զարգացման հետ:
-
13.10.2016|
09:13
ԵԽԽՎ հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։
-
11.10.2016|
17:25
Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
-
11.10.2016|
09:00
Հայ եկեղեցասիրաց տիկնանց պատմամշակութային միությունը հանդես է գալիս բացառիկ նախաձեռնությամբ:
-
10.10.2016|
10:56
Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:
-
09.10.2016|
19:31
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքում Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ:
-
08.10.2016|
11:09
Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային ժողովի, կառավարության, պաշտպանության և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների և ՀՀԿ կանանց խորհրդի մասնակցությամբ ՈՒսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգևատրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին:
-
08.10.2016|
11:06
«Ռազմավարական անհավասարակշռությունը դեռ մնում է և դա օգտագործելու պատճառները աճում են: Նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը ուժեղացնող վիճելի սահմանադրական հանրաքվեից հետո Ադրբեջանում լարվածության ուժեղացման ֆոնին Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ Ադրբեջանի կողմից ևս մեկ հարձակման սանձազերծումը մոտենում է»: