30.05.2016|
23:15
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հակադարձել է Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբր «օգտագործվում են ռազմական նպատակներով», ընդգծելով, որ դա հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: