Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանն Ադրբեջանի համար կկառուցի երկու լցանավ

Ռուսաստանն Ադրբեջանի համար կկառուցի երկու լցանավ
12.04.2016 | 11:00

Trend-ի փոխանցմամբ՝ ռուսական «Կրասնոյե Սորմովո» նավաշինական գործարանն ու ադրբեջանական Caspian Marine Services Limited ընկերությունը ստորագրել են RST27 նախագծի երկու լցանավ կառուցելու և մատակարարելու մասին պայմանագիր։ Պայմանագրի համաձայն՝ լցանավերը պատվիրատուին մատակարարվելու են 2016-2017-ին։ Լցանավերը պատվիրած Caspian Marine Services LTD ընկերությունը ղեկավարում է ծովային օժանդակ նավատորմը, որը գործարկված է Կասպից ծովի շելֆում նավթագային նախագծերում։

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ