Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձը

Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձը
19.04.2016 | 10:41

Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Մանանդյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող 1984-ին ծնված Մ.Հ.-ն:

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ