Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Դոնբասում կրկին գործի է դրվել ծանր սպառազինություն

Դոնբասում կրկին գործի է դրվել ծանր սպառազինություն
21.04.2016 | 13:25

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը Մինսկում լրագրողներին տեղեկացրել է, որ Դոնբասում մեկ օրում գրանցվել է կրակի դադարեցման ռեժիմի խախտման մոտ 5 հազար դեպք՝ հայտնում է BBC-ն: «Մեկ օրում գրանցվում է 4,7 հազար խախտում: Դա պարզապես սարսափելի է»,- ասել է նա ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով Եռակողմ կոնտակտային խմբի (ՈՒկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ) բանակցությունների հերթական փուլի ավարտին: Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը խախտում են հակամարտող 2 կողմերն էլ: Սայդիկը հայտարարել է, որ իրավիճակը հատկապես սրվել է ապրիլի 6-ին, գործի է դրվել ծանր սպառազինություն, որ կրկին բերվել են առաջնային դիրքեր։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ