Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ընդառաջ՝ Միլանին

Ընդառաջ՝ Միլանին
27.04.2016 | 17:27

Այսօր Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրակիչ զույգի՝ «Աթլետիկո»-«Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումն է: Նկատենք, որ այս փուլում արդեն հինգերորդ անգամ անընդմեջ բավարացիներին մրցակից է հասնում իսպանական թիմ: Ինչ վերաբերում է նախօրեին կայացած «Մանչեստր Սիթի»-«Ռեալ» մրցակցությանը, «արքայականը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 է խաղացել (վնասվածքի պատճառով «Ռեալի» կազմից բացակայել Քրիշտիանու Ռոնալդուն): Հետաքրքրական է, որ կողմերը հավասարապես գոհ են մնացել հանդիպման ելքից՝ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը վերապահելով Մադրիդում կայանալիք բախմանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ